Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է տանը, որտեղ ապրում է Կիևում Էստոնիայի դեսպանը
Ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Կիևի բարձրահարկ շենքը, որտեղ ապրում է Էստոնիայի դեսպան Անելի Կոլկը։ Այս մասին ուրբաթ X սոցիալական ցանցում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Նախարարը հայտնել է, որ երեկ առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է այն տանը, որտեղ ապրում է էստոնացի դիվանագետը։ Բարեբախտաբար, նա չի տուժել։
«Ոչ ոք անվտանգ չի լինի Ուկրաինայում, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր ագրեսիան։ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։ Պետք չէ սրան վարժվել»,- գրել է էստոնական դիվանագիտության ղեկավարը։