ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսական ագրեսիան կավարտվի Ղրիմի ազատագրմամբ. Զելենսկի

Ռուսական ագրեսիան կավարտվի Ղրիմի ազատագրմամբ. Զելենսկի

Ղրիմի ազատագրմամբ Ուկրաինան պատմական վերջ կդնի ուկրաինացիների և Եվրոպայի ու Ասիայի բոլոր ժողովուրդների կյանքը կործանելու Ռուսաստանի փորձերին, այս մասին երեկ իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«2014 թվականին ռուսական ագրեսիան սկսվեց հենց Ղրիմի գրավմամբ: Տրամաբանական է, որ Ղրիմի ազատագրմամբ մենք պատմական վերջ կդնենք ուկրաինացիների և Եվրոպայի ու Ասիայի բոլոր ժողովուրդների կյանքը կոտրելու Ռուսաստանի ցանկացած փորձին՝ նվաճելով Ղրիմը», - ասել է Զելենսկին։
 
Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը կհաղթի հենց Ուկրաինայի հողերում՝ Դոնբասում, Ազովի շրջանում, Խերսոնի շրջանում և Ղրիմում։
 
Նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 26-ին նշվում է Ղրիմի եւ Սեւաստոպոլի օկուպացիայի դիմադրության օրը եւ խոստացել է վերադարձնել իր բոլոր մարդկանց ռուսական գերությունից:

  • Կիսվել: