Ռուս զինվորականներն արգելափակել են Խերսոնն և Բերդյանսկը․ ՌԴ ՊՆ
Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները արգելափակել են Խերսոնն ու Բերդյանսկը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա հաղորդմամբ՝ ռուսական կողմի վերահսկողության տակ են անցել նաև Գենիչևսկը և Չերոբաևկա օդանավակայանը։
Միաժամանակ ռուսական զինված ուժերը չեն հարվածում քաղաքներին և ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, ընդգծել է ՊՆ ներկայացուցիչը։