ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 Ռուս զինվորականները տարհանում են  իրեն ընտանիքներին Ղրիմից

Ռուս զինվորականները տարհանում են իրեն ընտանիքներին Ղրիմից

Ռուս զինվորականները կանխել են «անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում իրականացնելու փորձը» Ղրիմում։ Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության մարտի 1-ի զեկույցում, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական վեց գրոհային անօդաչու թռչող սարքեր, ևս չորս ԱԹՍ-ի թռիչք խափանվել է ռադիոէլեկտրոնային միջոցներով։ Զոհեր և ավերածություններ չկան։

Հարձակման մասին այլ մանրամասներ ռուսական պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդում։

Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին, որ մարտի 1-ի գիշերը պայթյունների ձայներ են լսվել Ղրիմում՝ Չեռնոմորսկոյե և Մոլոչնոյե գյուղերի, ինչպես նաև Սակի քաղաքի մոտակայքում։ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում նշվում է, որ ռուս զինվորականները թերակղզուց իրենց ընտանիքներին տարհանում են Ռուսաստան։

«Ժամանակավորապես օկուպացված Ղրիմից քաղաքացիների որոշակի կատեգորիայի տարհանում կրկին արձանագրվում է»,-ասվում է ամփոփագրում։ 

  • Կիսվել: