երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել Մակրոն

Ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և  կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնը այս հայտարարությունը արել է Փարիզի արևմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցելելու ժամանակ:

«Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», - ասել է Մակրոնը` գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստանալով պետության աջակցությունը:

  • Կիսվել: