Ռուս փորձագետների պատվիրակությունը կքննարկի Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու տեխնիկական հարցերը
Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի տեղակալը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի փոխնախարարի գլխավորած փորձագետների թիմը կմեկնի Թեհրան՝ արագացնելու Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը, որը կկապի Թեհրանն ու Ռեշտը։ Այս մասին գրել է IRNA-ն, փոխանցում է parstoday.ir-ը:
Սերգեյ Պավլովը, որը Մոսկվայում հանդիպել է Իրանի դեսպանին, հավելել է, որ տրանսպորտի նախարարությունն ու ռուսական երկաթուղիները պատրաստ են մշտական տեխնիկական աջակցության այս երկաթուղու կառուցման համար։
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Կազեմ Ջալալին նույնպես այս հանդիպմանը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են որքան հնարավոր է շուտ գործարկել Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը։ Նա նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև այս երկաթուղու կառուցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո անհրաժեշտ է սկսել տեխնիկական բանակցությունները։
Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի ապրիլի 27-ին։