չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ռումինիայում կտեղակայվեն AWACS ավիացիոն համակարգեր՝ Ռուսաստանին հետևելու համար. ՆԱՏՕ-ի հայտարարությունը

Ռումինիայում կտեղակայվեն AWACS ավիացիոն համակարգեր՝ Ռուսաստանին հետևելու համար. ՆԱՏՕ-ի հայտարարությունը

ՆԱՏՕ-ն հունվարի 17-ին Ռումինիայում կտեղակայի վաղ նախազգուշացման և վերահսկման համակարգի (AWACS) ինքնաթիռներ՝ տարածաշրջանում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ամրապնդելու և ռուսական ռազմական ակտիվությանը հետևելու համար, ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն Բուխարեստում կտեղակայի AWACS օդային համակարգեր: Ինքնաթիռների ժամանումը նախատեսված է 2023 թվականի հունվարի 17-ին, նրանք կաջակցեն դաշինքի ուժեղացված ներկայությանը տարածաշրջանում և կապահովեն Ռուսաստանի ռազմական ակտիվության մշտադիտարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Քանի որ Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակում է սպառնալ խաղաղությանը և անվտանգությանը Եվրոպայում, ՆԱՏՕ-ի՝  դաշինքի տարածքի  յուրաքանչյուր թիզը պաշտպանելու  վճառականությունը չպետք է կասկածի տակ դրվի», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն:

Նա նշել է, որ «AWACS համակարգերը կարող են ինքնաթիռներ հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրերի վրա, ինչը նրանց դարձնում է ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության հիմնական տարր»: Առաքելությունը նախատեսված է մի քանի շաբաթվա համար։

ՆԱՏՕ-ն չի հստակեցրել, թե քանի AWACS ինքնաթիռ կուղարկվի Ռումինիա։  Գերմանիայում կա 14 նման ինքնաթիռ։

  • Կիսվել: