շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկությունները

Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկությունները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կեղծիք է որակել «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածը, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է իշխանությունից հեռացնել Կուբայի առաջնորդ Միգել Դիաս-Կանելին՝ առանց քաղաքական համակարգը փոխելու։

«Շատ ամերիկյան լրատվամիջոցներ շարունակում են հրապարակել նման կեղծ տեղեկություններ, քանի որ շարունակում են ապավինել ստախոսներին, որոնք ներկայանում են որպես տեղեկացված աղբյուրներ», - գրել է Ռուբիոն իր սոցցանցի էջում՝ մեկնաբանելով հրապարակումը։

Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով աղբյուրներին, պնդել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է իշխանությունից հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին, սակայն չի մտադիր փոխել կղզու քաղաքական համակարգը։

  • Կիսվել: