կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ռիո դե Ժանեյրոյում ընդունվել է G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիր

Ռիո դե Ժանեյրոյում ընդունվել է G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիր

Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ անցկացվում է G20-ի գագաթնաժողովը, ընդունվել է ամփոփիչ հռչակագիր, որում կոչ է արվել «համապարփակ, արդար և կայուն խաղաղություն» հաստատել Ուկրաինայում՝ ոչ մի անգամ չհիշատակելով Ռուսաստանը, հայտնում է BBC-ն:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հիասթափություն է հայտնել, որ G20-ի խմբի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը չի հստակեցնում Ռուսաստանի պատասխանատվությունն Ուկրաինայում պատերազմի համար։

BBC-ն էլ նշել է, որ ինչպես անցյալ տարի Դելիում անցկացված G20-ի գագաթնաժողովում, այս անգամ էլ մասնակիցները դատապարտել են «տարածքներ զավթելու համար ուժի սպառնալիքը կամ կիրառումը», սակայն չեն հիշատակել ռուսական ագրեսիայի մասին:

Մինչդեռ 2022 թվականին Բալիի գագաթնաժողովում G20-ի անդամների մեծամասնությունը «խիստ դատապարտեց Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ», թեև նշվեց, որ կան այլ կարծիքներ և տարբեր գնահատականներ իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: