Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանին
Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանի վերին հատվածին։ Այս մասին վկայում են սոցցանցերում արված լուսանկարները:
Ամեն ինչ տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան, ամպրոպի ժամանակ։ Կայծակը հարվածել է արձանի գլխին։
Հիսուս Քրիստոսի արձանը գտնվում է լեռան գագաթին ՝ ծովի մակարդակից ավելի քան 700 մետր բարձրության վրա։