Ռեզնիկովը՝ ուկրաինական հակահարձակման մասին. հիմնական իրադարձությունները դեռ առջևում են
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հերքել է ուկրաինական զորքերի դանդաղ առաջխաղացման մասին մամուլում հայտնված լուրերը և ասել, որ հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» դեռ առջևում է:
Financial Times-ի հետ հարցազրույցում նախարարը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի ազատագրումը դեռ ծրագրված հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» չէ։ Նա պնդել է, թ ռուս «զավթիչների» դեմ վերջին համեստ ձեռքբերումները պարզապես «փորձ» էին շատ ավելի մեծ հարվածի համար։
«Երբ դա տեղի ունենա, դուք ամեն ինչ կտեսնեք... Բոլորը դա կտեսնեն»,- ասել է Ռեզնիկովը՝ հաստատելով, որ Ուկրաինայի հիմնական ռեզերվները, ներառյալ վերջերս Արևմուտքում վերապատրաստված և ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով ու զրահամեքենաներով զինված բրիգադների մեծ մասը դեռ գործողություններին չեն մասնակցում։