ՌԴ ուժերը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել
Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ նշելով, որ, մասնավորապես, Զապորոժիեում հարվածի հետևանքով հրդեհվել է գազով լի ամբարը և վարչական շենքը:
Նշվում է, որ Խարկովի մարզի բենզալցակայաններից մեկի տարածքում հարվածի հետևանքով շենքը քանդվել է, և հրդեհ է բռնկվել 400 քմ տարածքում, վնասվել է 10 միավոր տեխնիկա:
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 175 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի ջրային տարածքի վրա:


