ՌԴ-ում տղամարդը քնի ժամին հրացանով մտել է մանկապարտեզ. կան զոհեր, այդ թվում՝ 2 երեխա
ՌԴ Ուլյանովսկի շրջանի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել են նախակրթարանի ուսուցչուհիներից մեկն ու ևս երկու երեխա։
ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի նախկին նահանգապետ և Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մորոզովը։
«Վեշկայմում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել, խոսել եմ գործադիր իշխանության ներկայացուցիչների և պատգամավորական կորպուսի հետ: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվել է դայակն ու 2016 և 2017 թվականներին ծնված երկու երեխա»,- գրել է քաղաքական գործիչը:
Նրա տեղեկություններով՝ ևս մեկ կին քաղաքացի վիրավորվել է։ Դեպքի այլ մանրամասների մասին, առայժմ, չի հաղորդվում։