ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ում սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում՝ մարտական գործողությունների ընթացքում կամավոր հանձնվելու դեպքում

ՌԴ-ում սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում՝ մարտական գործողությունների ընթացքում կամավոր հանձնվելու դեպքում

ՌԴ Պետական դուման ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Դրանով ենթադրվում է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտել ռազմական գործողությունների ընթացքում կամավոր հանձնվելու համար:

Պատիժն ավելի ծանր կլինի, եթե արարքը որակվի «պետական դավաճանություն»:

Ռազմական գործողությունից խուսափելու, հրամանները չկատարելու, դիակապտության համար կնախատեսվի մինչև 15 տարվա ազատազրկում:

«Ծանրացնող հանգամանք» կհամարվի այս հանցանքները զորակոչի կամ ռազմական դրության պայմաններում կատարելը:

  • Կիսվել: