կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՌԴ–ում դեսպան է նշանակվել Թուրքիայի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը. ԶԼՄ

ՌԴ–ում դեսպան է նշանակվել Թուրքիայի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը. ԶԼՄ

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը դեսպան է նշանակվել է Ռուսաստանում: Տեղեկությունը հայտնում է «Anadolu» պետական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
 
Ըստ տեղեկությունների՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը դիվանագետներին տեղեկացրել է նոր նշանակումների մասին և հաջողություն մաղթել: Ըստ այդմ` արտգործնախարարության մամուլի քարտուղար և տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Բիլգիչը նշանակվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան։

  • Կիսվել: