չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ ՔԿ-ն հեռակա մեղադրանք է առաջադրել միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորին

ՌԴ ՔԿ-ն հեռակա մեղադրանք է առաջադրել միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորին

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հեռակա մեղադրանք է առաջադրել միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորին: Մեղադրյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տելեգրամյան ալիքը։
 
«Ներկայումս հետաքննությունը բավարար ապացույցներ է հավաքել, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազ Խան Քարիմ Ասադ Ահմադին և միջազգային քրեական դատարանի դատավոր Ռոզարիո Սալվատորե Այտալային հեռակա մեղադրանք առաջադրելու մասին: Բացի այդ, մեղադրյալների նկատմամբ, քննիչի որոշման հիման վրա, հայտարարվել է հետախուզում», - նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Խան Քարիմ Ասադ Ահմադը միջնորդություն է ուղարկել II միջազգային քրեական դատարանի նախնական վարույթի պալատ՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման օրդեր ստանալու համար: Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեն, Ռոզարիո Սալվատորե Այտալան և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսան անօրինական որոշումներ են կայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահի և ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատարի ձերբակալման վերաբերյալ:
 
Նշվում է նաև, որ դատախազի գործողությունները հետաքննությունը որակվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (ակնհայտ անմեղ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը, զուգորդված անձի ապօրինի մեղադրանքի հետ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, ինչպես նաև նախապատրաստվելով հարձակվելը օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա, որն օգտվում է միջազգային պաշտպանությունից՝ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով)։
 
ՄՔԴ մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» օրդեր է տվել: ՄՔԴ-ն ռուսական կողմին մեղադրում է նաև այն երեխաների «արտաքսման» մեջ, որոնց ռուսական իշխանությունը փրկել է ուկրաինական գնդակոծություններից և ռազմական գործողությունների գոտուց անվտանգ շրջաններ տեղափոխել:

  • Կիսվել: