երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Խերսոնում հանրաքվեի նախապատրաստման մասին լուրերը

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Խերսոնում հանրաքվեի նախապատրաստման մասին լուրերը

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ տեղյակ չէ Խերսոնում հանրաքվեի նախապատրաստման մասին, որը, ըստ տարածված լուրերի, պատրաստվելու է ռուսական իշխանությունների կողմից:

«Ես այդ մասին չեմ լսել»,- Ռուդենկոյի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Խարկովի մարզի ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտարարել էր, որ շրջանի ազատագրված տարածքներում իրավիճակի կայունացումից հետո կարող է քաղաքական ապագայի հարցով հանրաքվե անցկացվել։

Մինչև այդ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը նույնպես հայտարարել էր, որ հանրաքվեներ կարող են անցկացվել Ուկրաինայի հարավային շրջաններում, որոնք անցել են ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ։

  • Կիսվել: