ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՌԴ ՊՆ տեղակալն ու Իրանի բանակի փոխհրամանատարը քննարկել են համագործակցության հարցեր

ՌԴ ՊՆ տեղակալն ու Իրանի բանակի փոխհրամանատարը քննարկել են համագործակցության հարցեր

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի բանակի շտաբի պետ-գլխավոր հրամանատարի համակարգման հարցերով տեղակալ, Իրանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Հաբիբոլլա Սայարին Պեկինում ընթացող անվտանգության հարցերով Սյանշանի 11-րդ համաժողովի ընթացքում քննարկել են ծովային պարեկության, ինչպես նաև կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր, հաղորդում է IRNA գործակալությունը, փոխանցում է parstoday.ir-ը:

«Հանդիպման ընթացքում քննարկված հարցերից էին հյուսիսային և հարավային շրջաններում համատեղ ծովային պարեկության շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև մասնագիտացված համատեղ զորավարժությունների անցկացումը։ Կողմերը նաև ընդգծել են կրթական ոլորտում փոխգործակցության բարձրացման անհրաժեշտությունը, այդ թվում դասախոսների և ուսանողների փոխանակման ուղղությամբ», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Սյանշանի անվտանգության համաժողովն անցկացվել է Պեկինում սեպտեմբերի 12-14-ին։ Համաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:

 

  • Կիսվել: