կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԴԺՀ– ում հակամարտկոցային պայքարի կադրերը

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԴԺՀ– ում հակամարտկոցային պայքարի կադրերը

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարբեր բնակավայրերում ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ–ի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու վաշտ, «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի 3 վաշտ, ինչպես նաև Դ–30 հաուբիցների հինգ վաշտ։

 Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հակամարտկոցային պայքարի ժամանակ ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում ճնշել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 2 դասակ:
 
«Հակամարտկոցային պայքարի շրջանակներում Սոլեդար և Արտեմովսկ բնակավայրերի տարածքներում ճնշվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 2 դասակ, «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի 3 վաշտ, ինչպես նաև Դ-30 հաուբիցների հինգ դասակ»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
 
 

  • Կիսվել: