հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնում է Հարավային Դոնեցկի ուղղությամբ գրոհները հետ մղելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնում է Հարավային Դոնեցկի ուղղությամբ գրոհները հետ մղելու մասին

Ռուսաստանի զինված ուժերը Հարավային Դոնեցկի ուղղությամբ հետ են մղել ԴԺՀ-ի Սլադկոյե, Շևչենկո և Նովոմայորսկոյե բնակավայրերը գրոհելու ուկրաինական փորձերը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

՛՛Հարավային Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը փորձեր է ձեռնարկել հակագրոհ իրականացնելու ԴԺՀ–ի Սլադկոյե, Շևչենկո և Նովոմայորսկոյե բնակավայրերում։ Գրոհային ավիացիայի և հրետանու հարվածներով Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումները կանգնեցվել և հետ են շպրտվել ելման դիրքեր՛՛,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Ուկրաինայի զինուժը կենդանի ուժի կորուստ է կրել։ Ոչնչացվել են նաև հետևակի 2 մարտական մեքենա և 5 ավտոմեքենա։

Բացի այդ, ՌԴ հրետանին և ավիացիան ԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանում խոցել են Ուկրաինայի կողմից կռվող օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։

Օպերատիվ-մարտվարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին ԴԺՀ-ում և Խարկովի մարզում խոցել են Ուկրաինայի զինուժի կառավարման երեք կետ, ինչպես նաև 195 շրջանների կրակային դիրքերում խոցվել են հրետանային 74 ստարաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա։

Խարկովի և Զապորոժիեի մարզերում ոչնչացվել է ուկրաինացի զինվորականների հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ։

  • Կիսվել: