շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինամթերքի 5 պահեստի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինամթերքի 5 պահեստի ոչնչացման մասին

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը բարձր ճշգրտության օդային զինատեսակներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի վեց օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի հինգ պահեստ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հավելել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանությունը վերջին մեկ օրում խոցել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռ և ութ անօդաչու թռչող սարք։

  • Կիսվել: