ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է անօդաչու թռչող սարքով Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա Կիևի հարձակումը կանխելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է անօդաչու թռչող սարքով Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա Կիևի հարձակումը կանխելու մասին

Այսօր ցերեկը կանխվել է անօդաչու թռչող սարքով Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հարձակումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

՛՛Այսօր կեսօրին կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռի տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ից նաև պարզաբանել են, որ ԱԹՍ-ները հայտնաբերել են ՀՕՊ հերթապահ ուժերը։ Դրանք ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո ԱԹՍ-ն կորցրել է կառավարումը և ընկել Կրասնոգորսկ քաղաքային շրջանի Պուտիլկովո բնակավայրի մերձակայքում գտնվող ամայի շրջանում:

  • Կիսվել: