կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Ռուսաստանում ոստիկաններին արգելվել է երկրից դուրս գալ

Ռուսաստանում ոստիկաններին արգելվել է երկրից դուրս գալ

Ոստիկաններին արգելել են դուրս գալ Ռուսաստանից, գրում են մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև «Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիա»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: «Baza» տելեգրամ-ալիքի տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 23-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ ՌԴ ՆԳՆ անձնակազմը և ղեկավարությունը, ներառյալ՝ կանայք, իրավունք չունեն լքել երկիրը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրան հավանություն տա ղեկավարությանը: 

ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի կարգադրությունն արգելում է ոստիկանության աշխատակիցներին մեկնել արտասահման, եթե տոմսերը կամ ուղեգրերը ձեռք են բերվել սեպտեմբերի 21-ի զորահավաքը հայտարարելուց հետո: Բացի այդ, Baza-ի տեղեկություններով՝ պետական գատնիքին հասանելիություն ունեցող ոստիկանները պարտավոր են հանձնել անձնագրերը։

  • Կիսվել: