ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ օդատիեզերական ուժերը 1 գիշերվա ընթացքում 44 ուկրաինական ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ

ՌԴ օդատիեզերական ուժերը 1 գիշերվա ընթացքում 44 ուկրաինական ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական ավիացիան անցած գիշեր խոցել է Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտ` ներառյալ 4 հրամանատարական կետ, 6 «Բուկ Մ-1» համալիրներ, 4 սպառազինության պահեստ։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել են Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են չորս հրամանատարական կետ, երկու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Նալիվայկովկա ու Զոլոչևա բնակավայրերի շրջաններում, «Բուկ Մ-1» վեց զենիթային հրթիռային համալիրներ, Վիշգորոդ շրջանում երեք «Մստա-Բ» հրետանային զենքեր, չորս հրթիռահրետանային պահեստներ՝ Վիշգորոդ շրջանում, հրթիռահրետանային սպառազինության ու զինամթերքի չորս պահեստներ, ինչպես նաև մարտական տեխնիկայի կուտակման 23 վայրեր», - ասել է նա:

«Գիշերային որսորդներ» խումբը, որը բաղկացած է Կա-52 ու Մի-28Ն ուղղաթիռներից, գիշերային հարվածների ընթացքում ոչնչացրել է 8 տանկ, 4 զրահամեքենա ու 3 զրահամեքենա:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Չեռնոբաևկա և Ցիրկունի բնակավայրերի օդային տարածքում:
 
Ռուսական ԶՈւ-ն լիակատար վերահսկողության տակ է վերցրել Սլադկոյե բնակավայրը, ներկայումս ոչնչացվում են «Դոնբաս» գումարտակի ազգայնականների մասնատված խմբերը:
Մարտի 21-ի գիշերը բարձր ճշգրտությամբ թևավոր հրթիռներով հարված է հասցվել օտարերկրյա վարձկանների և ուկրաինացի ազգայնականների պատրաստման կենտրոնին Ռովենի մարզի Նովայա Լյուբոմիրկա համազորային հրաձգարանին: Գեներալը նշել է, որ ոչնչացվել են ավելի քան 80 վարձկաններ ու ազգայնականներ։
 
Նրա խոսքով՝ հատուկ գործողության սկզբից ոչնչացվել են 216 անօդաչու թռչող սարքեր, 180 զենիթային հրթիռային համալիրներ, 1506 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 152 կայանքներ, դաշտային հրետանու 592 զենք և ականանետ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1284 միավոր:
 

  • Կիսվել: