ՌԴ նախագահի ներկայացուցիչը Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահին
Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է, որ այսօր Թեհրան ժամանած ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Հանդիպման ժամանակ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել Է Իրանի նախագահին:
Հաղորդվում է նաև, որ Լավրենտևը և Ահմադիանը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին փոփոխությունները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և այդ հարցի շուրջ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունը: