ՌԴ-ն վստահեցնում է՝ հակկորեական որևէ հայտարարության և փաստաթղթի չի միանա
Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուն նպաստող 14-րդ խորհրդաժողովին Մոսկվայի մասնակցությունից հրաժարվելու պատճառները՝ նշելով, որ ռուսական կողմը չի միանա հակկորեական որևէ հայտարարության և փաստաթղթի, տեղեկացնում է Lenta-ն:
Ինչպես նշվում է՝ համաժողովի եզրափակիչ փաստաթղթի տեքստը չի համապատասխանում Ռուսաստանի մոտեցումներին: Դիվանագետները պարզաբանել են՝ չեն կարող ընդունել այն մեղադրանքները, որոնք պարունակվում են ՌԴ դաշնակից ԿԺԴՀ-ի վերաբերյալ:
Հստակեցվել է նաև, որ պայմանագիրն իր իրավական ուժը չստանալու պատճառը Վաշինգտոնի «օբստրուկցիոնիստական դիրքորոշումն» է դրա նկատմամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ «իրար հաջորդող ամերիկյան վարչակազմերն արդեն շուրջ երեսուն տարի ոչ մի ջանք չեն գործադրում», որպեսզի պայմանագիրը վավերացվի։


