ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն Ուկրաինայում կիրառում է «Իրանի կողմից Իրաքից մաքսանենգ ճանապարհով ներկրած զենք»

ՌԴ-ն Ուկրաինայում կիրառում է «Իրանի կողմից Իրաքից մաքսանենգ ճանապարհով ներկրած զենք»

Ռուսաստանը, զենքի՝ մաքսանենգության իրանական ցանցերի օգնությամբ, զինամթերք և զինտեխնիկա է ստանում Իրաքից Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Իրանի և տարածաշրջանային հետախուզական ծառայությունների կողմից աջակցվող իրաքյան գրոհայինների անդամների տվյալները։

Հաղորդվում է, որ բրազիլական արտադրության ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև բրազիլական արտադրության բազմակի հրթիռային կայաններ, մարտին Իրաքից ուղարկվել են Ռուսաստան:

Ըստ բրիտանական պարբերականի՝ Թեհրանի իշխանությունները նաև Մոսկվային են նվիրաբերել իրանական արտադրության Bavar 373 հրթիռային համակարգ, որը նման է ռուսական S-300-ին: Այս մասին պատմել է աղբյուրը, որն օգնել է զինամթերքի տեղափոխմանը: Ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռները, որոնք գտնվում են ամենահզոր շիա խմբավորման՝ «Հաշդ ալ-Շաաբի»-ի մոտ, մարտի 26-ին Սալամջա սահմանային անցակետով տեղափոխվել են Իրան, որտեղ դրանք ստացել են իրանցի զինվորականները և ծովով փոխադրել Ռուսաստան, ասել է անցումը վերահսկող խմբի հրամանատարը։

Նման բեռներ տեղափոխելու ունակ երեք բեռնատար նավ՝ երկուսը Ռուսաստանի դրոշով, մեկը՝ Իրանի, իրանական Բանդար Անզալի նավահանգստից Կասպից ծովով հասել են Աստրախան։

  • Կիսվել: