ՌԴ-ն Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակիցներին. հայտարարություն
Ռուսաստանը Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուս դիվանագետների և դեսպանատան ու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է Ուկրաինայից տարհանել ռուսական հիմնարկների աշխատակազմը, ինչը կիրականացվի ամենամոտ ժամանակում՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին, այնուհետև նա Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։


