չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով

ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով

Ռուսաստանը տրամադրված Է BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ձևավորել անկախ վճարային համակարգեր և ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մեծ 20-յակի արտգործնախարարների խորհրդի նիստում:

 

Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում տրամադրված ենք  ձևավորել հուսալի տրանսպորտային միջանցքներ, անկախ վճարային համակարգեր, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները», - ասել Է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ սեպտեմբերին կայանալիք Դելիի գագաթնաժողովը «գոնե մասամբ թույլ կտա վերացնել այն ռիսկերը, որոնք ստեղծում Է Արևմուտքի եսասիրական քաղաքականությունը»։

  • Կիսվել: