ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, քննարկման առարկա կարող է լինել Մոսկվայի պայմանների կատարումը

ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, քննարկման առարկա կարող է լինել Մոսկվայի պայմանների կատարումը

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առարկա կարող է լինել Մոսկվայի պայմանների կատարումը, «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RT-ը։

«Բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես են կատարվելու մեր պայմանները»,- ասել է Պեսկովը և հավելել, որ ռուսական պայմանները մնացել են նույնը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև կարծիք է հայտնել, թե Եվրոպան չափից շատ սխալներ է գործել, որոնց դիմաց հիմա վճարում է՝ դուրս գալով կոմֆորտի գոտուց։

  • Կիսվել: