կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՌԴ-ն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս․ Պուտին

ՌԴ-ն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս․ Պուտին

Ռուսաստանը միջուկային լիցքերի առաջին մասը տեղափոխել է Բելառուս, և մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ տեղափոխելու խնդիրը կկատարի։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչպես գիտեք, մենք բանակցություններ ենք վարել մեր Միութենական պետության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այն մասին, որ մենք այդ մարտավարական միջուկային զենքի մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Դա տեղի ունեցավ: Առաջին միջուկային լիցքերը հասցվել են Բելառուսի տարածք։ Բայց միայն առաջինները: Սա առաջին մասն է: Բայց մինչև տարեվերջ մենք այդ աշխատանքը կկատարենք ամբողջությամբ», - ասել Է Պուտինը։

Նա նշել է, որ այդ որոշումը զսպման տարր է «բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին»:

  • Կիսվել: