ՌԴ-ն մինչև նոյեմբերի 3-ը սահմանափակումներ է մտցրել դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների համար
Ռուսաստանից դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև նոյեմբերի 3-ը, հայտնել են Ռոսավիացիայից, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Նշվում է, որ սահմանափակումներ են մտցվել նաև այդ երկրների օդային տարածքով թռիչքների համար։ Հոկտեմբերի 2-ին Ռոսավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տվել թռիչքներ կատարել դեպի այդ երկրներ կամ իրենց տարածքով հոկտեմբերի 3-ին որոշակի ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով 9:00-19:00-ն:
Ռոսավիացիայի տվյալներով՝ սահմանափակումները կհանվեն Մոսկվայի ժամանակով 02:59-ին։
«Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքում թռիչքների վերաբերյալ հանձնարարականների փոփոխության դեպքում գործակալությունը կտեղեկացնի դրանց մասին», - եզրափակել է գերատեսչությունը։