շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ-ն մինչև ապրիլի 19-ը երկարաձգել է երկրի հարավում և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ թռիչքների սահմանափակումը

ՌԴ-ն մինչև ապրիլի 19-ը երկարաձգել է երկրի հարավում և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ թռիչքների սահմանափակումը

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն մինչև ապրիլի 19-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները երկրի հարավում և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ, ասվում է դաշնային գործակալության հաղորդագրությունում:

«Մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարաձգվել է Ռուսաստանի 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար:

  • Կիսվել: