ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն Կիևի շրջանի հյուսիսից ստորաբաժանումները մասնակի դուրս է բերումը դեպի Բելառուսի հետ սահման. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

ՌԴ-ն Կիևի շրջանի հյուսիսից ստորաբաժանումները մասնակի դուրս է բերումը դեպի Բելառուսի հետ սահման. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը շարունակում են ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Կիևի շրջանի հյուսիսից դեպի Բելառուսի հետ սահման։ Այս մասին ապրիլի 1-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել (Բելառուս):

«Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերից, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել զորքերը, ամրապնդվել։ Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտ է, որ դա պայմանավորված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ որպես շանտաժի և ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերով»,- ասել է Մալյարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Բելառուսի տարածքն ակտիվորեն օգտագործել ագրեսիա իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

  • Կիսվել: