ՌԴ-ն կարող է Թրամփի Խաղաղության խորհրդին 1 միլիարդ դոլար փոխանցել ԱՄՆ-ում սառեցված իր ակտիվներից. Օրեշկին
Ռուսաստանը կարող է Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդին 1 միլիարդ դոլար փոխանցել ԱՄՆ-ում սառեցված իր ակտիվներից՝ համապատասխան հանձնարարություն տալով ամերիկյան բանկերին։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, տեղեկացնում է Коммерсантъ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Միլիարդը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ մենք կտանք այնպիսի հանձնարարություն, որը ճիշտ ենք համարում դրա օգտագործման համար։ Եթե ամերիկյան բանկերն այդ հանձնարարությունները կատարեն, ապա գործարքն այդ կերպ կկատարվի»:
Հաղորդվում է, որ Այս միջոցները սառեցված ակտիվներից հատկացնելու նախաձեռնությունը ավելի վաղ առաջադրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա պարզաբանել էր, որ Ռուսաստանը դեռևս պատասխան չի տվել ԱՄՆ-ի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերին, քանի որ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարված է ուսումնասիրել փաստաթղթերը և անցկացնել խորհրդակցություններ գործընկերների հետ։
Նշվում է նաև, որ ակզբում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Խաղաղության խորհուրդը վերահսկելու է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ավելի ուշ նա հայտնել էր խորհրդի լիազորություններն ընդլայնելու մտադրության մասին՝ լուծելու համար նաև այլ տարածաշրջանների հակամարտությունները։


