կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՌԴ-ն կապի մեջ է ՀԱՄԱՍ-ի հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով. Իսրայելում ՌԴ դեսպան

ՌԴ-ն կապի մեջ է ՀԱՄԱՍ-ի հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով. Իսրայելում ՌԴ դեսպան

Ռուսաստանը կապի մեջ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով, հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իհարկե, մենք շփումներ ունենք ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, և դրանք առաջին հերթին ուղղված են պատանդներին փրկելուն այն վայրերից, որտեղ նրանք այժմ գտնվում են, և ովքեր գերեվարվել էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, ուղիղ նշում եմ, ահաբեկչության առաջին իսկ օրը՛՛:

Ըստ իսրայելական բանակի՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների թիվը 203 է։

Այսօր Իսրայելում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ առնվազն երկու ռուսաստանցի պատանդ կա:

  • Կիսվել: