ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 19 -ին Ուկրաինայի զինված ուժերը ATACMS վեց հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանի օբյեկտների վրա, իսկ նոյեմբերի 21-ին՝ Կուրսկի Storm Shadow համակարգերի վրա:

ՀՕՊ համակարգերը, ըստ Պուտինի, հետ են մղել հարձակումը. զոհեր և լուրջ ավերածություններ չկան:

Պուտինը մասնավորապես, նշել է. «Այդ պահից սկսած Արեւմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»:

ՌԴ նախագահը հավելել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի արդյունաբերական օբյեկտներից մեկին միջին հեռահարության հրթիռով՝ առանց միջուկային հիպերձայնային սարքավորումների:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: