չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով

ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով

Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ նախապատրաստել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր այսօրվա շփման օպտիմալ արդյունքը կարող է լինել պայմանավորվածությունը` փորձագետներին հանձնարարել հաջորդ նախարարական հանդիպմանը նախապատրաստել թուրք-սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը, որն այնուհետև կներկայացվի մեր պետությունների ղեկավարներին»,-ասել է Լավրովը՝ բացելով Մոսկվայում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումը:
Ռուս նախարարը նշել է, որ այդ փաստաթղթում կան մի շարք սկզբունքներ, որոնք պաշտպանում են քառակողմ ձևաչափի բոլոր մասնակիցները։
«Նկատի ունեմ, նախևառաջ, հանդիպման մասնակից բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ու միասնականության անփոփոխ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»,-պարզաբանել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։

  • Կիսվել: