կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, որոնք աջակցում էին ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գործունեությանը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ կիրառվել է օպերատիվ-տակտիկական ավիացիա, հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հրթիռային ուժեր և հրետանի, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

Էներգետիկ օբյեկտներից բացի խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, պահեստները, կառավարման կետերը և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանները:

  • Կիսվել: