ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։  Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է այսօր նախարար Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունում:

«Պաշտպանության նախարարը հանձնարարել է էլ ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը», - նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: