կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՌԴ-ն և Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձևավորելու շուրջ

ՌԴ-ն և Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձևավորելու շուրջ

Ռուսաստանը եւ Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձեւավորելու շուրջ: Այս մասին ասված Է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի եւ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 10-ին անցկացրել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստ: Հավանություն Է տրվել ՛՛Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների՝ 2021-2023 թվականներին իրագործման հիմնական ուղղություններին՛՛ եւ 28 միութենական ծրագրերին, որոնք ուղղված են ռուս-բելառուսական ինտեգրացման ամրապնդման խնդիրների իրականացմանը:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրության մերձեցում՝ նպատակ ունենալով մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առեւտրի ծավալները, վերացնել վարչական արգելները, ապահովել պարենային անվտանգությունը եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացումըջ

Երկու երկրները պայմանավորվել են նաև իրավական ակտերի նորմատիվների ընդունման շուրջ, որոնք ապահովում են միասնական պահանջները առեւտրի եւ հասարակական սննդի կարգավորման բնագավառում, ինչպես նաեւ այդ ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման շուրջ:

  • Կիսվել: