ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ն չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ լուրջ առաջարկներից. Լավրով

ՌԴ-ն չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ լուրջ առաջարկներից. Լավրով

 Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հարցով բանակցությունների լուրջ առաջարկներից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Հնդկաստանում մասնակցել է G20 ԱԳ ղեկավարների խորհրդի նիստին:

«Ինչ վերաբերում է ճգնաժամի լուծմանն աջակցելուն, մենք բազմիցս հրապարակավ ասել ենք, որ երբեք չենք հրաժարվում լուրջ առաջարկներից, որոնք արվում են քաղաքական լուծում գտնելու անկեղծ ձգտումով»,-ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ չի հիշում՝ արևմտյան գործընկերներից որևէ մեկը, ինչպես նաև մի շարք այլ պետություններ բանակցությունների կոչ անեն Ուկրաինային։
«Հավանաբար դրանում անթաքույց ճշմարտություն կա, քանի որ Ուկրաինային պարզապես տրամադրում են, որ պատերազմը պետք է շարունակվի»,- հայտարարել է Լավրովը

  • Կիսվել: