երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՌԴ-ի ուժը չպետք է թերագնահատել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՌԴ-ի ուժը չպետք է թերագնահատել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Այսօր Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ միայն Ուկրաինան պետք է որոշի, թե որ պայմաններն են հարմար Ռուսաստանի հետ պատերազմն ավարտի շուրջ բանակցելու առումով:

Նա նաև նշել է, որ թեև ռազմի դաշտում Ուկրաինան հաջողություններ է գրանցել, այնուամենայնիվ, ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել Ռուսաստանի ուժը:

՛՛Ռուսաստանի հեռանալը Խերսոնից վկայում է ուկրաինական ուժերի անհավանական խիզախության մասին, բայց նաև հիշեցնում է, որ մենք պետք է շարունակենք օգնություն տրամադրել Ուկրաինային: Մենք չպետք է թույլ տանք Մոսկվայի ուժը թերագնահատելու սխալը: Ռուսաստանի ԶՈւ-ն ունի նշանակալից կարողություններ և մեծ թվակազմ՛՛,-նշել է Ստոլտենբեգրը:

Նա նաև հավելել է, որ պատերազմների մեծ մասն ի վերջո ավարտվում է բանակցային սեղանի շուրջ, սակայն բանակցող կողմերի դիրքերը վճռվում են ռազմի դաշտում:

Ուկրաինան, ըստ Ստոլտենբերգի, ծանրն գին է վճարել թե՛ մարդկային կորուստների և թե՛ կրած վնասների առումով, ուստի և ՛՛հենց ուկրաինացիները պետք է որոշեն, թե որ պայմանները կլինեն ընդունելի ռուսների հետ բանակցելու համար՛՛:

  • Կիսվել: