կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ի կողմից լայնածավալ ներխուժման նախադրյալներ չենք տեսնում. Դանիլով

ՌԴ-ի կողմից լայնածավալ ներխուժման նախադրյալներ չենք տեսնում. Դանիլով

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ առաջիկա օրերին ՌԴ լայնածավալ ներխուժման նախադրյալներ չի տեսնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իրավիճակը լիովին վերահսկվում է։ Այսօրվա դրությամբ նախադրյալներ չենք տեսնում, որ ՌԴ-ի կողմից փետրվարի 16-ին կամ 17-ին կարող է լայնածավալ ներխուժում տեղի ունենալ։ Մենք նման բան չենք տեսնումշ՛՛։

Դանիլովը նշել է, որ, այնուամենայնիվ, իրենք պատրաստ են ցանկացած սցենարի:

Հավելենք, որ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` ՛՛ագրեսիվ գործողությունների՛՛ վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով, որ այդ հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:

 

  • Կիսվել: