երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ–ի և Իրանի պաշտպանության փոխնախարարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

ՌԴ–ի և Իրանի պաշտպանության փոխնախարարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, գրում է parstoday.ir-ը:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը բանակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոջաթոլլա Ղորեյշիի հետ»։

Նշվում է, որ բանակցություններն ընթացել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցերի շուրջ:

Բացի այդ, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային իրադրության հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: