ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը, որն ընկել է Սև ծովը: Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Պենտագոնի աղբյուրը։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Շոյգուի և Օսթինի միջև։

՛՛Ես դա կարող եմ հաստատել՛՛,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անօդաչու սարքի հետ կապված միջադեպը եղե՞լ է Շոյգուի և Օսթինի զրույցի թեմա։

 

 

 

  • Կիսվել: