երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին

ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին

Ռուսաստանի Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ներքին գործերի վարչության շենքին։

Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում։
 
Ռուսական կողմը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։
 
«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի թաղամասը։ ԱԹՍ-ն ընկել է շրջանային ոստիկանության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Վնասվել են տանիքը և պատուհանները», - գրել է նա։
 
Պաշտոնյայի խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

  • Կիսվել: