հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքի» մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքի» մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը

Մոսկվան իր արտաքին քաղաքականության և ռազմական ծրագրման մեջ հաշվի կառնի ՆԱՏՕ-ի տրամադրվածությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին դաշինքի հայտարարությունը:

«Մենք հաշվի կառնենք Հյուսիսատլանտյան դաշինքի առճակատողական տրամադրվածության պահպանումը մեր արտաքին քաղաքականության և ռազմական ծրագրման մեջ»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել էր «ագրեսիվ պահվածքի» համար և հայտարարել էր Մոսկվայի գործողությունները զսպելու անհրաժեշտության մասին:

  • Կիսվել: