ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Կուբայի վրա ուժեղացող արտաքին ճնշմամբ
ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Կուբայի շուրջ լարվածության էսկալացիայի և «Ազատության կղզու» նկատմամբ ուժգնացող արտաքին ճնշումների կապակցությամբ։
«Արհեստականորեն հրահրվող առճակատման մթնոլորտում Ռուսաստանը վերահաստատում է Կուբայի կառավարության և եղբայրական ժողովրդի հետ իր անսասան համերաշխությունը։ Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, ահաբեկման և անօրինական միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման փորձերը։
Այսօր «Ազատության կղզին» առերեսվում է աննախադեպ մարտահրավերների հետ, որոնք Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի բազմամյա առևտրային, տնտեսական, ֆինանսական, իսկ վերջին շրջանում նաև էներգետիկ էմբարգոյի ուղղակի հետևանքն են»։
Վստահ ենք, որ կուբացի հերոս ժողովուրդը, որը բազմիցս ապացուցել է ազատության, անկախության և սոցիալական արդարության գաղափարներին իր հավատարմությունը, ինչպես նաև անօրինակ տոկունություն ու արիություն է ցուցաբերել արտաքին սպառնալիքների դեմ, կկարողանա պաշտպանել զարգացման ուղու ինքնիշխան ընտրության իր անօտարելի իրավունքը:
Մեր կողմից ցուցաբերում ենք և շարունակելու ենք Կուբային ցուցաբերել անհրաժեշտ, այդ թվում՝ նյութական աջակցություն», — նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:


