երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Արբեջանի հետ համագործակցությամբ. պատգամավոր

Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Արբեջանի հետ համագործակցությամբ. պատգամավոր

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Այս հայտարարությունն արել է պատգամավոր Քյամրան Ղազանֆարին:
 
«Երկրի ներսում նպատակահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»,- ասել է նա։
 

  • Կիսվել: